Ուսումնական գարուն նախագծի շարունակություն․

March25

Թեմա   2.  Ընթերցում ենք

Ընտանեկան գրադարանից ընտրի՛ր որևէ գիրք (հեքիաթ, պատմվածք), կարդա՛ գարնանային արձակուրդների ընթացքում: Եթե ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

“ՀԵՔԻԱԹՆԵՐ ԲԱՐՈՒ և ՉԱՐԻ ՄԱՍԻՆ”

  1. Երջանիկ արքայազնը
  2. Դարբինն ու էլֆերը
  3. Հողմերի տիրուհին

“Բարության փոխհատուցում”

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Առավոտյան լաց լինող այն աղջիկը, նույն ինքը՝ Լիլիթը, Անիի աչքերը փակեց և ասաց.

-Սպասիր,  մինչև տեղ հասնենք ու կբացեմ աչքերդ, լա՞վ:

– Իսկ ո՞ւր ենք գնում,- զարմացած հարցրեց Անին

– Արի, կտեսնես, – պատասխանեց Լիլիթը:

Եվ երբ հասան տեղ Լիլիթը բացեց Անիի աչքերը և ի՜նչ. մի մեծ դղյակ էր նրանց առջև:

Անին ապշած էր այդ գեղեցկությունից և հարցրեց.

– Սա ո՞ւմ դղյակն է:

– Արդեն քոնը, տատիկինդ և պապիկինդ: Դու իմ պապիկին տվեցիր քո հավաքած բոլոր մրգերը, և ինձ քո ծաղկեփունջը: Դու բարի գտնվեցիր և տվեցիր մեզ այն ամենը, ինչ ունեիր:

– Իսկ ինչո՞ւ էիք ինձ փորձում, –  հարցրեց Անին:

– Քանի որ քո աչքերում ես նկատեցի այն բարությունը, որ ոչ ոք չունի: Եվ ցանկացա վարձատրել քեզ քո բարության համար ըստ արժանվույն:

Այս ամենից հետո Անին իր տատիկի ու պապիկի և իր նոր բարեկամների հետ ապրեցին երջանիկ:

Եղեք բարի: Սիրեք միմյանց և կսիրվեք:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Լիլիթ, Անի, տատիկ, պապիկ, մայրիկ, ծերունի, նոր բարեկամներ։

Անին բարի էր, դրա համար նա եղավ երջանիկ և ունեցավ նոր դղյակ, որտեղ ապրեցին նա ու նրա տատիկ պապիկը։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Քանի որ այս գիրքն ու հեքիաթը բարության մասին էր, ես լիովին համաձայն եմ այն մտքի հետ, որ պետք է լինել բարի, և օգնել միմյանց։

  • Այս ամենն, իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

Email will not be published

Website example

Your Comment:


Skip to toolbar